Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երկու լուր` լավ և վատ

Երկու լուր` լավ և վատ
03.06.2026 | 18:01

Վերջերս արձանագրել էի, որ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժնի դռան մոտ` հետիոտների համար նախատեսված ճանապարհին, կայանված, ենթադրաբար` բաժնի պետի (վերջինս, վստահաբար` Նիկոլ Փաշինյանի մորաքրոջ թոռն է) կողմից վարվող ավտոմեքենայի վրա փակցված է ՔՊ-ի գովազդային կպչուն պիտակը:

Հաջորդ օրը պիտակն այլևս չկար: Սա լավ լուր է:

Իսկ վատն այն է, որ առանց գովազդային կպչուն պիտակի ավտոմեքենայի վարորդը շարունակում է ավտոմեքենան կայանել հետիոտների, կներեք, հերոս-հարկատուների համար նախատեսված ճանապարհին:

Նկարում` նույն ավտոմեքենան մեկ օրվա տարբերությամբ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ